Օրինականություն պետք է հաստատվի «երկաթե բռունցքի» վախից․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Անկախ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի ավագանու մեծամասնությունը շարունակում զբաղվել ստալինիզմի ռեաբիլիտացիայով, ինչից  կարելի է ենթադրել, որ Միկոյանի արձան դնելու գաղափարը մտքի պատահական շեղում չէ` դա իշխանության մտածված ռազմավարության դրսեւորումն է` հավանաբար, թելադրված «մաքսային հովերով»: Ավագանու անդամ, ռեժիսոր Արա Երնջակյանը (ՀՀԿ), որը մինչ այս, համենայնդեպս, իր ստեղծագործության մեջ տոտալիտարիզմի նկատամամբ համակրանք չէր դրսեւորում, հիմա դրական տարրեր է տեսնում ստալինյան բռնապետության մեջ: Այստեղ, պետք է ընդունել, կա որոշակի տրամաբանություն` Միկոյանին արդարացնելու համար անհրաժեշտ է արդարացնել նաեւ Ստալինին:
Բայց ամենացավալին դա չէ: Ավելի ցավալի է մի մեկնաբանություն, որը քննարկման ժամանակ գրել է մի երիտասարդ` ըստ երեւութին, ընդդիմադիր հայացքներ ունեցող: Ըստ նրա, եթե Ստալինը ավելի շատ մարդ գնդակահարեր, Հայաստան երկիրն այս օրի չէր լինի: Այսինքն` կարգուկանոնը, կոռուպցիայի բացակայությունը, իշխանավորների լեգիտիմությունը պայմանավորված է նախկինում` Ստալինի ժամանակ գնդակահարված մարդկանց քանակով: Որքան շատ գնդահարվեին, այնքան մեծ կլիներ հիմա հանցագործ տարրերի վախը:
Դա ոչ միայն տվյալ երիտասարդի, այլեւ, ենթադրում եմ, նաեւ նրա ծնողների եւ պապերի տեսակետն է: Իբր օրինականությունը պետք է հաստատվի «երկաթե բռունցքի» վախից:

Մանրամասնները թերթի այսօրվա համարում։

 




Լրահոս