Հայաստանի հանրապետական կուսակցության 15-րդ համագումարում ելույթ ունեցավ նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ իրենց կուսակցության գործունեության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում արտաքին կապերը:
«ՀՀԿ-ն իր կապերը սերտացնելով միջազգային այլ կուսակցությունների հետ` նպատակ ունի ստեղծել պայմաններ՝ ազգային շահի առաջխաղացման համար: Մենք շահագրգիռ ենք, որ Հայստանում գործող քաղաքական ուժերը բռնեն ինտերգրման ճանապարհներ: Դա է թույլ տալու զարգացնել քաղաքական մշակույթը: Ցավոք, ոչ բոլոր կուսակցություններն են այդպես վարվում», – նշեց նա:
Աշոտյանի խոսքով` միայն անձնապես զարգանալով կարող ենք զարգացնել պետությունը:
«Մենք պարտավոր ենք զբաղվել կուսակցական գաղափարախոսությամբ: Փոխվում է հասարակությունը և խոսքը միայն սերունդների մասին չէ: Փոխվում են ոչ միայն սերունդները, այլև առհասարակ մարդիկ: Մենք կարծում ենք, որ ժամանակն է, որ կուսակցությունն ավելի գեներացնի կարծիքները և չփոխի իր սկզբունքը: Ինչպես ծառը, որ փոխում է իր տերևները, բայց ոչ արմատները», – հավելեց նա :