Երևանում տուգանվել ես՝ Ռուսաստան չես մեկնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվարի 1-ից սկսած առանց մուտքի վիզայի Ռուսաստան մեկնելու իրավունք ունեցող պետությունների քաղաքացիները կարող են այդ երկրի տարածքում մնալ 90 օր՝ յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում։ ՌԴ-ում մնալու երեք ամսվա ընթացքում միգրանտը արդեն պետք է ձեռք բերի աշխատանքային պայմանագիր կամ այսպես կոչված Ռուսաստանում աշխատելու համար պատենտ։

Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանն այսօրվա մամլո ասուլիսում տեղեկացրեց, որ նոր  միգրացիոն օրենքի փոփոխության  պատճառով դեպի Ռուսաստան 200.000 քաղաքացի մուտքի թույլտվությունից զրկվել  է: Խնդիրն այն է, որ  աշխատանքային միգրանտը մինչ ՌԴ մեկնելը Ռուսաստանի դաշնային ծառայության  համապատասխան կայքից կարող է տեղեկանալ` ինքը  կարող է  գնալ Ռուսաստան, թե ոչ, սակայն շատ միգրանտներ առաջնորդվելով տվյալ կայքի տվյալներով,  խնդրի առաջ են կանգնել.  մուտքի թույլտվություն չեն տվել`ասելով, որ օրինակ դու երկու անգամ  քո երկրում խախտել ես   ճանապարհային երթևեկության կանոնները, հետևաբար երկու տարով արգելափակված է քո մուտքը:

Բանախոսը  աշխատանքային միգրանտներին խորհուրդ է տալիս մինչ  Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելը հիշել` այստեղ վարչական խախտումներ  արել են, թե ոչ՝  հետագա խնդիրներից խուսափելու  համար:

Սոնա Դավթյան




Լրահոս