Ազատամարտիկ, դերասան Կարեն Մկրտչյանի հայրը` Գրիշա Մկրտչյանը, armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ իր որդին վիրահատությունից հետո իրեն լավ է զգում, ապաքինվում է: «Տղաս երեք օր մնաց հիվանդանոցում, որից հետո դուրս գրեցին»,- տեղեկացրեց Կարեն Մկրտչյանի հայրը:
Նրա խոսքով` որդուն սեղմի (կորսետ) են հագցրել, որի օգնությամբ նա տեղաշարժվում է: «Սեղմին նրա հագին պետք է մնա երեք շաբաթ»,- ասաց Գրիշա Մկրտչյանը, հավելելով, որ տեղյակ չեն` դրանից հետո ի՞նչ է լինելու: «Բժիշկները ոչինչ չեն ասում, ասում են օրը կգա, կասենք»,- ասաց դերասանի հայրը:
Տեղեկացնենք, որ Կարեն Մկրտչյանն ու նրա ուղեկից դերասան Վարդան Արզումանյանը բնակվում են հիվանդանոցին կից հյուրանոցում:
Հիշեցնենք, որ հայտնի դերասանն իրենց բակում անհայտ անձի կողմից ծեծի էր ենթարկվել նախորդ տարի դեկտեմբերի 26-ին, որի պատճառով լուրջ վնասվածքներ էր ստացել:
Սոնա Դավթյան