Կհաղթեմ Պովետկինին և կմնամ ապրելու Մոսկվայում. Մանուել Չարր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

29 -ամյա սիրիական ծագմամբ գերմանացի 29- ամյա Մանուել Չարրը (26−1−0, 15 КО) հայտարարել է, որ WBA վարկածով աշխարհի նախկին չեմպիոն 34-ամյա Ալեքսանդր Պովետկինին (26−1−0, 18 КО) հաղթելու դեպքում, մտադիր է ռուսական վիզա ստանալ և ապրել Մոսկվայում: Մարզիկների մենամարտը կկայանա մայիսի 30-ին Մոսկվայում: Պայքարելու են WBC International գոտու համար:

«Ինձ դուր է գալիս Մոսկվան: Այստեղ մարդիկ շատ բարի են: Ես պատրաստ եմ ապրել այստեղ: Վիտալի Կլիչկոյի հետ մենամարտի ժամանակ ես չեմ պարտվել: Բոլորն են տեսել, որ աչքի վնասվածք եմ ստացել մարտի ժամանակ և ռեֆերին կանգնեցրել է մարտը: Կլիչկոյի հետ մենամարտի ժամանակ ուզում էի հաղթանակը նվաճել ոչ միայն իմ հայրենի Սիրիայի, այլ նաև Ռուսաստանի համար: Ուրախ եմ կրկին այստեղ լինելուս համար: Խոստանում եմ անել ամեն ինչ՝ գեղեցիկ բռնցքամարտ ցուցադրելու, հաղթելու համար, իսկ դրանից հետո Ռյաբինսկու հետ պայմանագիր կնքելու: Ես դերասան չեմ ու երբեք չեմ խաղում հանդիսատեսի առաջ: Ամեն ինչին փորձում եմ լավատեսորեն վերաբերվել: Իմ թիկունքին կանգնած է իմ ընտանիքը, ես պայքարում եմ ընտանիքիս համար: Հաղթանակի դեպքում ուզում եմ ռուսական վիզա ստանալ»,- եզրափակել է Չարրը:

1481344_20120624155853-600x450

1dde03174781f75e4ce48531a72f3a51

07dbdd42e242edc30d49cb6013cfc7bb

9f67fcaa8f70aa89708306b58b810928

42b3deda8df253cf8b21a2a725986016

71bb325c7082ba93fdbe684bd9e20e14

 




Լրահոս