Ուկրաինայի նոր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 7-ին: Այս մասին տեղեկացրել են ուկրաինական լրատվամիջոցները: Նրանց տեղեկություններով, հանդիսավոր արարողությունը կկայանա Կիևում:
Սահմանադրության համաձայն՝ արտահերթ ընտրություններով ընտրված նախագահը երդում է տալիս ընտրությունների արդյունքների պաշտոնապես հայտարարումից հետո հնգօրյա ժամկետում:
Նախօրեին Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հրամանագիր է ստորագրել երկրի ղեկավարի երդմնակալության կազմկոմիտե ստեղծելու մասին. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: