«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանը ձեռնամուխ է եղել փեսաների ինստիտուտի կայացմանը: Ի դեպ, փեսաներից Վովա Թամրազյանին նա սիրում է «մի այլ կերպ»` ուր գնում, հետը տանում է, որպեսզի վերջինս «աշխարհ տեսնի, իր նման անուսում չմնա»: Որոշ տեղեկություններով, անգամ Սերժ Սարգսյանի հետ արտասահման հանգստանալիս է տանում իր հետ:
Վովա Թամրազյանի` Զվարթնոցի մաքսայինի «շեֆ» դառնալն էլ եղել է մոտավորապես այսպես. նստած են եղել մի տեղ` «մի կտոր հացի». Թոխմախի Մհերը հարցրել է. բա մեր ախպորը մի լավ գործ չտա՞նք: Սկզբում ցանկացել են Վովային «տալ» Բագրատաշենի «կետը», բայց մտածել են` «էրեխեն գնա էն հողի-փոշու մեջ ի՞նչ անի»: Ուստի որոշել են «կուլտուրական` ասֆալտի վրա» «մի թեթեւ գործ տալ», հետո կերեւա»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: