Սերժ Սարգսյանը հետևում է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին: Այս մասին նա հայտնեց Հանրային հեռուստաընկերության «Հարզազրույց» ծրագրի եթերում, հավելելով, որ հաղթանակ է ցանկանում Գերմանիայի հավաքականին:
Այն հարցին, թե ֆուտբոլի առաջնության խաղերին նախագահը որ թիմին է երկրպագում, Սերժ Սարգյանը պատասխանեց. «Ես տասնամյակներ շարունակ համակրել ու հաճույքով դիտել եմ Բրազիլիայի ու Գերմանիայի հավաքականների
խաղերը: Իհարկե, եղել են ժամանակներ, որ առիթը բաց չեմ թողել հիանալու Ֆրանսիայի, Անգլիայի, Իտալիայի, Իսպանիայի խաղերով, բայց, նորից եմ կրկնում, իմ համակրանքը եղել է բրազիլական ու գերմանական ֆուտբոլի կողմը»:
Նա նշել է, որ իր համար այս առաջնության առավել գրավչությունը գոլառատության մեջ է: «Որովհետև էլ ի՞նչ ֆուտբոլ առանց գոլի: Փաստորեն, այս ընթացքում ընդամենը մեկ խաղ է ավարտվել առանց գոլի, և ես կցանականայի, որ չեմպիոն դառնար Գերմանիայի ընտրանին: Որ հետո մենք կարողանանք ասել, որ, այո, խոշոր հաշվով պարտություն կրեցինք, բայց այդ պարտությունը կրեցինք աշխարհի չեմպիոնից»,- հայտարարեց նախագահը:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև` Մի՛ պաշտպանեք Արցախն ինձնից, դա անհեթեթ է. Սերժ Սարգսյան