ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր ելույթներում բազմիցս նշել է, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները որակական առումով հեղափոխություն են լինելու: Իսկ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ խորհրդարանում չպետք է գործարարներ լինեն: Բայց իրադարձությունները կարծես թե երկու Սարգսյաններին հակառակ են ընթանում:
Հարց. Հետեւելով այսօր ծավալվող գործընթացներին եւ որոշ տեղամասերում պատգամավորության թեկնածու առաջադրվելու հայտ ներկայացրածներին` կարո՞ղ եք ասել, որ ձեւավորվող խորհրդարանն էապես տարբերվելու է ներկայիս ԱԺ-ից:
ՊԱՏԱՍԽԱՆ. Մամուլում երեւացող անուններն այսօր տեսնելուց հասկանում եմ, որ այն միտքը, թե օլիգարխները քաղաքականություն չեն մտնելու, հեռու է իրականությունից, այսպիսով` զերծ չենք մնա նաեւ բիզնեսի թափանցումից քաղաքականության մեջ: Եւ այն, որ վերջերս պատգամավորներն այդքան ջանասիրաբար քվեարկում են խորհրդարանում միմյանց համար` կոճակ են սեղմում նույնիսկ առանց թաքցնելու, չեն կարողանում վերահսկել իրենց ներքին զսպանակը, ապա պարզ է դառնում, որ նույնն էլ կանեն մայիսին կայանալիք ընտրությունների ժամանակ:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Դա մի դեպքում է հնարավոր: Մենք նպատակ ենք դրել փոխել ԱԺ մեծամասնությունը, եթե փոխենք, ապա հնարավոր կլինի, եթե ոչ, ապա ոչ:
ԺՀԿ նախագահ, ՀԱԿ անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ հավատում իշխանության կողմից տված խոստումներին: Այն առումով, որ շարունակում ենք ահազանգեր ստանալ, որ տարբեր ոլորտի մարդիկ անդամագրվում են այս կամ այն կուսակցությանը: Եւ այո՛, իշխանության կողմից ներգրավված անունները ոչ մի հավատ չեն ներշնչում, որ ԱԺ-ն կարող է էապես տարբերվել:
ԱԺ «Ժառանգություն»
խմբակցության ղեկավար
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես առավել քան վստահ եմ, որ ձեւավորվող ԱԺ-ն որակական առումով ավելի լավն է լինելու, ես դրա համար բոլոր հիմքերը տեսնում եմ: Ներգրավվում են այնպիսի մարդիկ, որոնք օրենսդրական ու քաղաքական գործունեության մեջ լուրջ բարեփոխումներ կանեն:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ
Պատրաստեց ՄԱՐԻԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ