Կական պաշտոնապես հեռացավ «Միլան»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլացի կիսապաշտպան Կական արդեն պաշտոնապես ավարտել է ելույթը «Միլան»-ում: Նախատեսվում է, որ  առաջիկա օրերին  ֆուտբոլիստը պայմանագիր կստորագրի MLS-ի «Օրլանդո Սիթի» ակումբի հետ: Այնուհետև նա  վարձակալական հիմունքներով կտեղափոխվի «Սան Պաուլու»:

Նշենք, որ Կական ելույթը «Միլան»-ում սկսել է 2003թ.-ից: 2009թ. նա տեղափոխվել էր Մադրիդի «Ռեալ»: 2013թ. կիսապաշտպանը նորից վերադարձավ իտալական ակումբ, որտեղ ընդհանուր առմամբ անցկացրած 221 խաղում խփել է 77 գոլ:




Լրահոս