Հանրապետության տարածքում՝
Հուլիսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 2-3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 4-5-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանա կ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում՝
Հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 2-3-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
Հուլիսի 4-5-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն