Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակներում հուլիսի մեկին հանդիպել էին Արգենտինայի և Շվեյցարիայի հավաքականները:
Առաջին խաղակեսից հետո խաղի հաշիվը դեռևս չէր բացվել: Երկրորդ խաղակեսում թիմերն ակտիվորեն գրոհում էին, սակայն երկար ժամանակ հաջողության հասնել չէին կարողանում: Երկրորդ խաղակեսի վերջնամասում կրքերն էլ ավելի թեժացավ. թիմերից յուրաքանչյուրը ձգտում էր հաջողության հասնել:
Երկրորդ խաղակեսում նույնպես գոլեր չգրանցվեցին և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Խաղի 118-րդ րոպեին վերջապես Արգենինայի հավաքականի ֆուտբոլիստ Անխել դի Մարիան բացեց խաղի հաշիվը:
Այս հաղթանակի շնորհիվ արգենտինացիներն անցան հաջորդ փուլ: Նրանք 1/4-րդ եզրափակչում կմրցեն ԲելգիաժԱՄն զույգի հաղթողի հետ: