Ռուսաստան մուտքը կարող է արգելվել նույնիսկ այնտեղ երբևէ չմեկնած անձանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը փորձում է օգնել այն մարդկանց, ում համար Ռուսաստանի մուտքը արգելափակվել է այդ երկրում ուժի մեջ մտած նոր միգրացիոն օրենքի պատճառով: Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի խոսքով` նման իրավիճակում հայտնվել են մարդիկ, ովքեր նույնիսկ մեկ անգամ չեն եղել Ռուսաստանում:

«Նման պայմաններում ազգային միգրացիոն ծառայությունը փորձում է նեցուկ կանգնել այն մարդկանց, ովքեր իրենց դիմել են:  «Օրենքն արդեն կա, առանձին Հայաստանի համար մոտեցումներ ես հնարավոր չեմ համարում, քանի որ սա վերաբերում է նախկին Խորհրդային միության բոլոր երկրներին», – նկատեց նա:

Եգանյանը չի կարծում, թե Մաքսային միությանն անդամակցելու դեպքում մեր միգրացիոն խնդիրները կլուծվեն: «Այս մարդիկ անօրինական միգրանտներ են, խախտել են ՌԴ օրենքները, եթե մտանք Մաքսային միություն, դա նշանակո՞ւմ է, որ իրենք օրենքը չեն խախտել: Ես չեմ կարծում, որ հենց անդամ դարձավ, այս օրենքը չեղյալ կհայտարարվի»:

Անդրադառնալով դյուրացված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու հնարավորությանը,  Ռուբեն Եգանյանն ասաց, որ այդ հարցով մեր քաղաքացիների մեծամասնությունը ևս չի կարող դիմել, որովհետև օրենքի համաձայն՝ պետք է դիմողները կամ նրանց ծնողները որոշ ժամանակ ապրած լինեն Խորհրդային միության`  ներկայիս Ռուսաստանի սահմաններում:




Լրահոս