ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖՈՐՈՒՄԸ  ԿՈՐԱ՞Վ

Երեկ լրացավ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու դեմ սկսված ստորագրահավաքի ժամկետը: «Ամերիկայի հայկական ֆորում»-ը որոշել էր, որ մինչեւ հինգշաբթի էր կազմակերպելու ստորագրահավաքը, որից հետո հայտարարելու էր իրենց հաջորդ անելիքների մասին: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց նախաձեռնության մամուլի խոսնակ Գեւորգ Արյանից պարզել, թե իրենց գործունեությունը որ փուլում է, եւ ինչ են պատրաստվում անել: Սակայն մեր հեռախոսազանգերին պատասխանում էր մի մեծահասակ մարդ ու հայտարարում, որ դա իր հեռախոսահամարն է ու սխալ ենք զանգահարել: Ողջ օրվա ընթացքում այդպես էլ մեզ չհաջողվեց զրուցել նախաձեռնության անդամների հետ: Նշենք, որ օրերս «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ արդեն շուրջ 3000 ստորագրություն է հավաքվել Տ. Սարգսյանի դեմ: Նախաձեռնության մամուլի խոսնակ Գեւորգ Արյանը նախկինում նշել էր, որ իրենց ստորագրահավաքին միացել են նաեւ Հայաստանից: Իսկ մինչ նախաձեռնությունը ստորագրահավաք է իրականացնում, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին Տիգրան Սարգսյանը ԱՄՆ մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ արդեն գործնական հանդիպումներ է ունեցել ու քննարկել են իրենց անելիքները:

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՑ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Ոստիկանությունում: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ճանապարհային ոստիկանության Աշտարակի բաժնի հաշվապահությունից ահռելի չափով գումար են գողացել: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ճանապարհային ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակազմը նոր էր փոխվել եւ դեպքը տեղի է ունեցել աշխատակազմի փոփոխությունից մի քանի օր հետո: Ավելին՝ տեղեկություններ կան, որ միգուցե կատարվածը նախկին աշխատակիցների ձեռքի գործն է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը, որ ճանապարհային ոստիկանության Աշտարակի բաժանմունքի հաշվապահությունից գողություն է կատարվել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր. 177 հոդվածի երկրոդ մասով:

ՍԵՅՍՄԻԿ ԿԱՅԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Սեյսմիկ պաշտպանության Արեւմտյան ծառայությունը հայտնվել է Պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դեռեւս 2011թ. հոկտեմբերի 11-ին «Սեյսմիկ պաշտպանության Արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանն ազատ շրջանառության համար մաքսային ռեժիմով ներմուծել եւ հայտարարագրել է սեյսմիկ կայան, սակայն հայտարարագիրը սահմանված ժամկետում չի ներկայացրել: Արդյունքում Պետական եկամուտների կոմիտեի կողմից 3 տարի հետո տուգանվել է 50.000 դրամով:

 




Լրահոս