Ոստիկանությունը ձերբակալել է դեռեվս չկարգված օրենքով գողի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, քիչ առաջ Երևանի Տիչինայի փողոցից բերման են ենթարկել երկու եղբայրների: Ինչպես  armlur.am-ին  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք 31-ամյա Ալիկ Բանդուրյանն ու 32-ամյա Արսեն Բանդուրյանն են: Վերջիններս Գեղարքունիքի մարզի Նորադուզ գյուղի բնակիչներ են:Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նրանք նախկինում մի քանի անգամ եղել են դատապարտված, այդ թվում` սպանության համար: Եղբայրները 2011 թվականից հետախուզման մեջ էին գտնվում, եւ նրանց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Ֆրանսիայի Հանրապետության կողմից:Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ֆրանսիայի քրեական օրենսգրքի 224 հոդվածի 1-ին, 4-րդ, 5-րդ, 9-րդ, 10-րդ եւ 450 հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ մասերի (անձի առևանգում` նախապես պլանավորված կազմակերպված և իրականացված կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել կալանքը, եւ քիչ առաջ եղբայրները, ովքեր Գավառում նույնպես համարվում են քրեական հեղինակություն, տեղափոխվեցին ,Նուբարաշենե քրեակատարողական հիմնարկ: Իսկ ամիսներ առաջ Հայաստանյան էլեկտրոնային մի քանի լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Ալիկ Բանդուրյանը պետք է առաջիկայում կարգվի “օրենքով գող”:




Լրահոս