Հանրապետության տարածքում հուլիսի 20-22-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 23-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Երևանում հուլիսի 19-22-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
Հուլիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով: