Կարևոր դեր կունենանք համաշխարհային ֆուտբոլում. Մյուլլեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի հարձակվող Տոմաս Մյուլլերը հույս է հայտնել, թե ազգային թիմն առաջիկայում նույնպես մեծ դերակատարություն կունենա համաշխարհային ֆուտբոլում:

«Ցանկանում ենք մնալ այնտեղ, որտեղ գտնվում ենք այժմ: Վստահ ենք, որ կարևոր դերակատարություն կունենանք համաշխարհային ֆուտբոլում»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը 2014թ. աշխարհի առաջնության ընթացքում չեմպիոն դարձավ: Նրանք եզրափակչում նվազագույն հաշվով առավելության հասան Արգենտինայի հավաքականի նկատմամբ, սակայն ավելի անսպասելի էր կիսաեզրափակչի ժամանակ Բրազիլիայի ընտրանու հանդեպ 1:7 հաշվով տարած հաղթանակը:




Լրահոս