Ռուբեն Հայրապետյանը գնացել է Սերժ Սարգսյանի մոտ՝ որդու հարսանիքի հրավիրատոմսն անձամբ հանձնելու․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ առավոտյան՝ ժամը 10.00-ի սահմաններում, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը գնացել է Բաղրամյան 26:

Նախնական տեղեկություններ շրջանառվեցին, որ Ռ. Հայրապետյանին Սերժ Սարգսյանը կանչել էր իր մոտ՝ պարզելու, թե ինչու էր քննադատել կառավարության անդամներին եւ հատկապես ո՞ր նախարարին նկատի ուներ, երբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե այսօր կան նախարարներ, որ խայտառակություն են երկրի համար:

Լուրի իսկությունը փորձեցինք ճշտել ՀՖՖ մամլո քարտուղարությունից հայտնեցին, որ նման տեղեկություն չունեն եւ չեն կարող ասել, թե ինչի մասին է խոսքը:   Ավելի ուշ, «Ժողովուրդ»-ը Հայրապետյանի մտերիմներից պարզեց, որ նա Ս. Սարգսյանի մոտ էր գնացել որդու հարսանիքի հրավիրատոմսն անձամբ հանձնելու: Սակայն այդպես էլ հնարավոր չեղավ ճշտել՝ նրանք զրուցե՞լ են Ռ. Հայրապետյանի վերջին աղմկահարույց հարցազրույցի մասին, թե՞ ոչ»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։  




Լրահոս