Լևոն Տեր-Պետրոսյանը նման է այլ քաղաքական ուժերի վերջին վագոնի. Էդ. Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հարցազրույցներում այնպես է անում, որ մենք մոռանանք, որ նա եղել է երկրի նախագահ: Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, հավելելով, թե նա իջեցրել է իր նշաձողը:

Նա նաև անդրադարձավ առաջին նախագահի այն դիտարկումներին, թե ՀՀԿ-ն ճնշումներ է գործադրում ԲՀԿ-ի վրա:

«Առաջին նախագահն ամեն ինչ անում է, որ մենք մոռանանք, որ ինքը եղել է նախագահ։ Ափսոսում եմ, որ հալած յուղի տեղ եք ընդունում իր ասածները։ Միգուցե ճնշումներ եղել են, բայց դա իր ժամանակին է եղել, ոչ թե այսօր։ Ձեր նշած անձնավորության հարցազրույցին ես անդրադարձել եմ: Նա նման է այլ քաղաքական ուժերի վերջին վագոնի»,- ասաց նա։

Լրագրողների այն հարցին, թե ԳՄ նիստի ժամանակ քննարկվե՞լ է Հովիկ Աբրահամյանի 100 օրվա աշխատանքը, նա պատասխանեց. «Գործադիր մարմնի նիստի ժամանակ նման քննարկում չի եղել։ Հարյուր օրը քիչ է, որ մենք գնահատական հնչեցնենք, իսկ ընդհանուր առմամբ՝ Հովիկ Աբրահամյանն աչալուրջ է բոլոր խնդիրներին»։




Լրահոս