Մաքսիմ Հակոբյանի ընկերությանն արտոնություն կտան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության հուլիսի 31-ի նիստի օրակարգում ընդգրկված է նաև Մաքսիմ Հակոբյանի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանն արտոնություն տալու մասին օրենքի նախագիծը:

Կառավարությունը հավանություն է տալու ընկերությանը՝ Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա՝ 1 տարի ժամկետով:

Նշվում է, որ վերոհիշյալ որոշման նախագծի ընդունման կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում:

Նաև այս որոշման դեպքում այլ իրավական ակտերի ընդունում կամ այլ իրավական ակտերի փոփոխություն չի նախատեսվում:

 




Լրահոս