Այս ընտրությունները ևս հավակնում են վերածվել փողի մրցավազքի: Երեկ թերթը ուշագրավ մանրամասներ է իմացել ընտրությունների ֆինանսական կողմի մասին: Պարզվում է` թեկնածուներից ոմանք հսկայական վարկեր են վերցրել նախընտրական ծախսերն անելու համար: Այս ընտրություններում մեկ թեկնածուի ծախսած գումարի չափը 500 հազար դոլարից մինչև 2 միլիոն դոլարի է հասնելու: Ասենք, “”Դերժավա”” ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանն ամենաբարձր պլանկան է դրել: Թեկնածուներից մեկը թերթին պատմել է, որ երբեմն իրենց ցանկությունից էլ չի կախված ծախսվող գումարի չափը` երբ տեսնում են, որ մրցակիցն իրենցից շատ է ծախսում, կամ տեսնում են, որ մրցակցի շանսերը մեծ են, արդեն ծախսած գումարը չկորցնելու համար ստիպված են լինում մի քանի հարյուր հազար ևս դնել սեղանին: Այս շրջանում բոլոր կուսակցություններում «փողի բազարներ» են գնում: Ասենք, ԲՀԿ-ում այսպիսի համաձայնության են եկել. Գագիկ Ծւսռուկյանը մեկական միլիոն դոլար է հատկացնում յուրաքանչյուր մեծամասնական թեկնածուի: Պայմանն այսպիսին է. Հաղթեցիր`քեզ նվեր, պարտվեցիր` վերադարձնում ես: Իսկ դա նշանակում է, որ ոչ միայն զրկվում ես պատգամավորի մանդատից, այլև ընկնում ես մեծ պարտքի տակ: Բայց, թերթին հասած տեղեկություններով, ԲՀԿ-ին չեն թողնելու անսահմանափակ ու անարգել փող ծախսի, իրավապահ մարմիններին հրահանգված է ընտրակաշառք տվողներին էլ, վերցնողներին էլ բռնել: Երբ մի քանի ցուցադրական ձերբակալություններ կլինեն, շատերը ետ կկանգնեն փողով պատգամավոր դառնալու մտադրությունից:
Հրապարակ. Գագիկ Ծառուկյանը մեկական միլիոն դոլար է հատկացնում յուրաքանչյուր մեծամասնական թեկնածուի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ