Գերմանիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Խեդիրան հաջորդ տարվա ամռանը կտեղափոխվի Լոնդոնի «Չելսի»:
Գերմանացի կիսապաշտպանը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն «արքայական» ակումբի հետ ու գալիք մրցաշրջանի ավարտից հետո կստանա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ:
Խեդիրան որոշել է կրկին խաղալ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ, ում հետ աշխատել է նաև իսպանական ակումբում: Նշենք, որ Խեդիրան վնասվածքի պատճառով բաց էր թողել 2013/14 մրցաշրջանի մեծ մասը: