Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին առաջարկել է ամերիկացի չորս սենատորի՝ Ջոն ՄակՔեյնին, Ջին Շահինին, Ջեյմս Ռիշին և Մարիո Ռուբինին ժամանել Վրաստան՝ ներկա գտնվելու երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ դատական գործընթացներին. տեղեկացնում է Российская газета-ն:
Օրերս ամերիկացի այդ քաղաքական գործիչները նամակով դիմել են Վրաստանի կառավարության ղեկավարին՝ Սաակաշվիլիի և նրա թիմի իրավական հետապնդումների հետ կապված: Սենատորները հայտարարել էին, որ այդ գործընթացներում չպետք է լինեն քաղաքական վրեժխնդրության նշաններ:
Ի պատասխան՝ Իրակլի Գարիբաշվիլին առաջարկել է նրանց անձամբ այցելել Թբիլիսի և դատական նիստերի մոնիթորինգ անցկացնել: Վարչապետն ընդգծել է, որ իր երկրում այլևս ոչ ոք օրենքից բարձր չի լինելու: