Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն արտահայտել է իր դիրքորոշումը՝ հարձակվող Լուկաս Պոդոլսկու հնարավոր վաճառքի հետ կապված:
«Պոդոլսկին հայտավորված կլինի վաղվա խաղին (Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Բեշիկթաշ»-ի դեմ): Նա կմնա մեր ակումբում», – ասել է Վենգերը:
Հիշեցնենք, որ նախկինում տեղեկություններ էին շրջանառվում, թե Թուրինի «Յուվենթուս»-ն արդեն ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է պայմանագրի պայմանները: Նաև տեղեկություններ կային, թե նրանով հետաքրքրված է նաև «Լոկոմոտիվ»-ը: