![](https://armlur.am/wp-content/uploads/2014/09/046403BE-6B17-4F43-9BE1-8E25839222E9_w640_r1_s.jpg)
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Իրաքի հյուսիսում գերեվարված 49 թուրք դիվանագետներն ազատ են արձակվել և վերադարձել հայրենիք:
Նա ընդգծել է, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները վերադարձրել են ոչ միայն դիվանագետներին, այլև՝ զինվորականներին և Մոսուլ քաղաքում հունիսին պատանդ վերցված երեխաներին. տեղեկացնում է BBC-ն:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, պատանդների ազատ արձակման հետ կապված՝ Դավութօղլուն հրատապ կարգով դադարեցրել է իր այցը Բաքու և մեկնել Թուրքիա: