Ժողովուրդ.Սերժ Աարգսյանը դժգոհ է մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ժողովուրդ”-ը տեղեկացել է որ երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Աարգսյանին Կոտայքի մարզում շատ վատ են դիմավորել: Անգամ եղել են համայնքներ, որ հաշված մարդիկ են ներկա եղել հանդիպմանը: Նոր Հաճնում, Եղվարդում, Գառնիում ավելի քիչ մարդիկ են եղել, որոշներն էլ Սարգսյանի ելույթի կեսից հեռացել են: Ըստ թերթի տեղեկությունների` ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը (Պալաչ) օրերս հանդիպել է ՀՀԿ մամլո խոսնակ էդուարդ Շարմազանովի հետ և պայմանավորվել, որ ակտիվ կաշխատի Սերժ Սարգսյանի` Կոտայքի հանդիպումները մարդաշատ դարձնելու համար, սակայն չի ,երևա”: Հարությունյանի թիմը, իհարկե, եղել է Սարգսյանի կողքին, նրան դիմավորել և ճանապարհել է, սակայն ՀՀԿ ղեկավարը դժգոհ է մնացել:




Լրահոս