Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել քաղաքի բնակիչներին ուշադիր լինել մետրոյում հնարավոր ահաբեկչությունների վտանգի առնչությամբ, որոնց սպառնալիքը ի հայտ է եկել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը թույլատրել է երկրի օդուժին ռմբակոծել Իրաքի իսլամիստներին:
Հինգշաբթի Իրաքի վարչապետ Հեյդեր ալ Աբադին հայտարարել է, թե «Իսլամական պետություն» խմբավորումը պայթյուններ է նախապատրաստում Փարիզի մետրոյում, ինչպես նաև ԱՄՆ-ի քաղաքներում: Թեև Վաշինգտոնն ու Փարիզը հայտարարել են, թե չունեն նման տեղեկատվություն, անվտանգության միջոցներ, այնուամենայնիվ, ձեռնարկվել են, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: