![](https://armlur.am/wp-content/uploads/2014/09/dm_140830_ten_sharapova_int.jpg)
Պեկինում մեկնարկած թենիսի մրցաշարի առաջին փուլում Մարիա Շարապովան հաղթանակ է տոնել էստոնուհի Կայա Կանեպիի նկատմամբ: Հանդիպումից հետո Մարիա Շարապովան մեկնաբանել է իր առաջին հաղթանակը:
«Ես բարդ մրցակցի դեմ էի խաղում: Նրա հետ խնդիրներ արդեն եղել էին: Այն, որ Կանեպիի զբաղեցրած հորիզոնականն նվազել է համաշխարհային վարկանիշում, ոչինչ չի նշանակում. նա վտանգավոր է կորտում: Սակայն ինձ հաջողվեց հաղթահարել խնդիրներ և ցուցադրել լավ թենիս», – նշել է Շարապովան: