««Գելափ»-ին, բանին չեմ հավատում»:
Ահարոնի բիզնեսի ավանդական մրցակիցը կրկին գլուխ է բարձրացրել, ինչին այս շրջանում լիուլի պատվերներ ունեցող, բայց ավելիին ձգտող սոցիոլոգը դժկամությամբ է հարմարվում: Հեշտ չէ 4-5 տարի սպասել ընտրական ավարին ու ստիպված լինել այն կիսել ինչ-որ օտարերկրյա գելափների հետ: Պարզ ասած, ակնհայտ է միտումը սոցիոլոգիայում նույնպես մենաշնորհ հաստատելու ուղղությամբ: Ադիբեկյանին առայժմ դա չի հաջողվում, բայց նա ակնհայտորեն ոչինչ չի խնայում ապագայում հայկական սոցիոլոգիայի մոնոպոլիային տիրանալու համար: Պարզապես հիմա «թայմ աութ» է վերցրել: