Հրապարակ. Սիսիանցիները որոշել են պատերազմ հայտարարել մարզպետ Սուրիկ Խաչատրյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում թիվ 37 ընտրատարածքի մեծամասնական թեկնածու, մարզպետ Սուրեն Խաչատրյանի առաջադրած Հայկ Գրիգորյանն իր եզրափակիչ հանրահավաքն է արել, որտեղ ելույթ ունենալով` Լիսկան ասել է, թե “սիսիանցիները քարանձավից դուրս են եկել և հիմա թասիբի մասին են խոսում”: Նկատի է ունեցել այն, որ Սիսիանի բնակչության զգալի մասը, այդ թվում որոշ ՀՀԿ-ականներ, դեմ են մարզպետի ներկայացրած անհայտ թեկնածուին և հայտարարում են, թե իրենց թասիբի հարցն է Սիսիանում հեղինակություն վայելող և այդ ընտրատարածքում առաջադրված Թաթուլ Հակոբյանին աջակցելը: Թերթին հասած լուրերով` մարզպետի ելույթից հետո սիսիանցիներն ասել են, թե պատերազմ են հայտարարում Լիսկային և ամեն ինչ անելու են, որ իր հովանավորյալը չանցնի: Ի դեպ, Ս. Խաչատրյանը հրաժարվել է թերթի հարցերին պատասխանել, նորից հին երգը երգելով. “Կգաս-դեմս կկանգնես, երեսդ կտենամ ու կպատասխանեմ”:




Լրահոս