Ցարնաևների քույրը կկանգնի դատարանի առջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալինա Ցարնաևան՝ 2013-ին բոստոնյան մարաթոնի ահաբեկչության մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաևի քույրը, երեքշաբթի կկանգնի Նյու Յորքի դատարանի առջև. տեղեկացնում է BBC-ն:

Ալինա Ցարնաևային ձերբակալել են օգոստոսին. նրան մեղադրում են ծանրացուցիչ հանգամանքներով հետապնդման մեջ: Ոստիկանության տեղեկություններով՝ ձերբակալման պատճառ է դարձել սպառնալիքը, որը Ցարնաևան հեռախոսով արտահայտել է կնոջ նկատմամբ:

Ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ կնոջ հետ խոսելիս Ցարնաևան ասել է. «Ես մարդիկ ունեմ, ովքեր կարող են գնալ այնտեղ և քեզ համար ռումբ տեղադրել»:
Երկու պայթյունների արդյունքում 2013թ. ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի վերջնագծում երեք մարդ զոհվել է, ևս 260-ը՝ վնասվածքներ ստացել:

Տամերլան Ցարնաևը՝ Ջոհարի եղբայրն ու մեղսակիցը, ապրիլի 19-ին զոհվել էր ոստիկանության հետ փոխհրաձգության արդյունքում:




Լրահոս