Կատալոնիայի անկախացման հանրաքվեն հետաձգվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածաշրջանի անկախության օգտին հանդես եկող «Կատալոնիայի ազգային ասամբլեա» շարժումը կոչ է անում կատալոնցիներին փողոց դուրս գալ՝ ի նշան բողոքի Իսպանիայի սահմանադրական դատարանի որոշման դեմ:

Նախօրեին Իսպանիայի սահմանադրական դատարանը կասեցրել էր անկախության հանրաքվեի անցկացման վերաբերյալ փաստաթղթի գործողությունը: Այն նախորդ շաբաթվա վերջում ստորագրել էր Կատալոնիայի իսպանական ինքնավար համայնքի ղեկավար Արթուր Մասը:

Որոշումը կայացվել է Սահմանադրական դատարանի 12 անդամների կողմից միաձայն: Այն արդեն հրապարակվել է իսպանական կառավարության պաշտոնաթերթում:

Այսպիսով, հանրաքվեի մասին հրամանագրի և հարցումների օրենքի գործողությունը սառեցված է հինգ ամսով:




Լրահոս