Լաստիվերում մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 5-ին, ժամը 15.05-ին ԱԻՆ  ահազանգ էր ստացվել, որ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի Լաստիվեր կոչվող հատվածից իջնելուց քաղաքացիներ են մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Որոնողական աշխատանքների արդյունքում հրշեջ-փրկարարները Լաստիվեր կոչվող հանգստյան գոտուն հարակից անտառում այսօր հայտնաբերել են Ա. Դ.-ին, Ա. Ս.-ին և ուղեկցել մինչև ճանապարհի երթևեկելի հատված, որտեղից էլ քաղաքացիները ինքնուրույն շարունակել են ճանապարհը: 

 




Լրահոս