Հոլիվուդյան դերասանուհին անհետ կորել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդյան դերասանուհի Միսթի Ափհեմն անհետ կորել է: Ինչպես տեղեկացրել են աստղի հարազատները, վերջիններս նրան չեն տեսել հոկտեմբերի 5-ից: Մեկշաբաթյա ինքնուրույն որոնումներից հետո ընտանիքը ստիպված է եղել դիմել ոստիկանությանը: Հաշվի առնելով, որ Ափհեմը վերջին շրջանում գտնվում է դեպրեսիայի մեջ, իրավիճակը բավականին տագնապալի է:

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, դերասանուհին մի շաբաթ չի կապվել ո՛չ հարազատների, ո՛չ ընկերների հետ: Ոստիկանություն է դիմել աստղի հայրը: Նրա խոսքով՝ Ափհեմը կարող է դժբախտության մեջ ընկած լինել, քանի որ նախկինում երբեք նման երկար ժամանակով չի անհետացել: Հայրը հայտնել է, որ վերջերս Ափհեմն ընկճված վիճակում է եղել և խոսել է իր հնարավոր հեռանալու մասին:

32-ամյա դերասանուհու վերջին կարևոր աշխատանքներից է Ջոնի սպասուհու դերը «Օգոստոս, կոմսություն Օսեյջ» կինոնկարում: Նա կատարել է գլխավոր դերերից մեկը «Սառած գետը» ֆիլմում և դրվագային դեր խաղացել «Ջանգո ազատագրված»-ում:




Լրահոս