Կկազմակերպվի ձմեռային զորակոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստի օրակարգում այսօր ընդգրկված էր  2014 թվականի ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին հարցը: 

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել 2014 թվականի հոկտեմբեր – դեկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ձմեռային զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգումը: 

Նշենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 2014 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:




Լրահոս