Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, երեկոյան կողմ շտապօգնության մեքենայով Տիգրան Մեծ պողոտայից Էրեբունի ԲԿ են տեղափոխել 15-ամյա մի աղջկա:
Armlur.am-ին ոստիկանության լրատվական բաժնից հայտնեցին, որ կապկպված վիճակում գտնվող աղջիկը հաղորդել է, թե իրեն առևանգել են խորթ եղբոր ընկերները՝ հորը սպանելու սպառնալիքներ տալով:
Աղջկա պատմածի համաձայն՝ իրեն կապկպած վիճակով տեղափոխել են իրեն անհայտ վայր և նույն վիճակով հետ են վերադարձրել:
Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ կատարվում է հետաքննություն: