Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում այսօր ողբերգական դեպք է ունեցել: Մոտ 50 և 40 տարեկան քույրն ու եղբայրը, ովքեր ամուսնացած չեն, դաժանաբար ծեծելով սպանել են իրենց 82-ամյա մորը՝ Լենային: Ինչպես Armlur.am-ին հայտնեց համայնքապետ Արբակ Եղիազարյանը, քույրն ու եղբայրը, ովքեր չեն աշխատում, հոգեպես անառողջ են:
«Խոսակցություններ կան, որ երեխաներն են սպանել: Անկեղծ ասած, չեմ կարող ոչ հերքել, ոչ հաստատել: Քննություն է ընթանում: Տեսնենք՝ ինչ կպարզվի»,- հավելեց գյուղապետը: