Ձեզ արդեն հանգի՞ստ եք զգում. Զ. Փոստանջյանը՝ Վ. Այվազյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազային ժողովոմ շարունակվում է քննարկվել սահմանամերձ գյուղական համայնքներին արտոնություններ տալու մասին օրենքի փաթեթը: Նիկոլ Փաշինյան-Վարդան Այվազյան թեժ բանավեճից հետո «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նախքան Այվազյանին բուն նախագծի մասին հարց տալը ՝ հետաքրքրվեց.«Ձեզ արդեն հանգի՞ստ եք զգում»:

«Ես միշտ եմ ինձ հանգիստ զգում»,-պատասխանեց Այվազյանը: Ապա Փոստանջյանը հետաքրրքվեց, թե արդյոք այս պահի դրությամբ կա հստակ հաշվարկ, թե քանի համայնքի վրա է տարածվելու այս օրենքը, քանի տնտեսվարող սուբյեկտ է օգտվելու սրանից, որոնք են լինելու այդ համայնքները:

Այվազյանը պատասխանեց, որ այդ հարցերին կառավարության ներկայացուցիչը կպատասխանի, սակայն հավելեց, որ այս արտոնությունները տրամադրելով բյուջեն կորցնելու է մոտ երկու ու կես միլիարդ գումար, այսինքն` այդքան հարկ չի վճարվելու:

Հիշեցնենք, որ այսօր թեժ բանավեճ տեղի ունեցավ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Նիկոլ Փաշինյանի և Վարդան Այվազյանի միջև: Այն շարունակվում էր նույնիսկ ընդմիջման ժամանակ:




Լրահոս