Մոլորակի ամենահարուստ երեխաները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Bigpicture.ru-ի ֆոտոշարքում ներկայացված երեխաների նույնիսկ 16 տարին չի լրացել, սակայն նրանց բանկային հաշիվների վրա արդեն միլիոնավոր դոլարներ կան:

Եվ այսպես, մոլորակի ամենահարուստ երեխաները.

 

 

1. Արքայազն Ջորջ, 1 տարեկան, 1 մլրդ դոլար

1

Դեռևս մեկ տարեկան Ջորջը բրիտանական թագի հետ մեկտեղ կարող է ստանալ մեծ հարստություն: Եթե նույնիսկ նա չդառնա գլխավոր միապետը, տարեկան կկարողանա ստանալ 400 մլն եվրո:

 

2. Սուրի Քրուզ, 8 տարեկան , 270 մլն դոլար

2

Այս հարուստ փոքրիկը դերասաններ Թոմ Քրուզի և Քեթի Հոլմսի դուստրն է, ում զգեստները մշտապես համարվում են ամենամոդայիկը:

 

3.  Վալենտինա Պալոմա Պինո, 7 տարեկան, 12 մլն դոլար

3

Իտալական բազմաթիվ շոուների մասնակից Վալենտինան  երեք տարեկանից ազատորեն խոսում է երեք լեզուներով, իսկ նրա հայրն ամեն ինչ անում է՝ երեխայի շռայլ կյանքն ապահովելու համար:

 

4. Ջեյդեն Սմիթ, 16 տարեկան, 8 մլն դոլար

4

Ուիլ Սմիթի որդին ֆիլմում նկարահանվելու համար արդեն իսկ վաստակել է 5 մլն դոլար: Չնայած երիտասարդ տարիքին, նա մեծ գումարներ է ծախսում բարեգործական ակցիաների վրա:

 

5. Իզաբելա Բարետ, 7 տարեկան, 2 մլն դոլար

5

Իր միլիոնները նա ձեռք է բերել գեղեցկության մրցույթների, բազմաթիվ հեռուստահաղորդումների և սեփական զարդերի և կոսմետիկայի շարք ունենալու շնորհիվ:




Լրահոս