ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը գտնում է, որ սահմանամերձ համայնքներին հարկերից ազատելու նախագիծը նպատակ ունի հարկային բեռը թեթևացնել, և դա ուղեկցվում է ռիսկերից խուսափելու ճանապարհով: Այսօր ԱԺ-ում օրենքի քննարկման ժամանակ նշեց փոխխոսնակը:
Նրա խոսքով՝ հրաշալի է, որ սահմանամերձ համայնքների թեման հատուկ վերաբերմունք ունի բոլոր խմբակցությունների, ինչպես նաև՝ Կառավարության ներկայացուցիչների համար:
«Որոշները նյարդայնացան. երևի նրանից է, որ Կառավարությունը լավ բան է անում, որոշները որոշեցին` լավ ժամանակ է, որ ի ցույց դնեն իրենց մեծ գիտելիքներն ու հնարավորությունները»,- հայտարարեց նա:
Նաղդալյանն առաջարկում է բանավիճել, բայց ոչ վեճի վերածել և հիշեցնում է, որ իրենց լսում են նաև սահմանին ապրող մարդիկ: «Իհարկե, պետք է բանավիճել, ելքեր գտնել, բայց դրա համար կարելի սեմինար անել, ոչ թե այստեղ վեճ դարձնել այս թեման, որովհետև հարցը կենսական է և լուծումներ պահանջում»,-ասաց նա: