«Օրենքով գող» Շակրո Մոլոդոյին կտեղափոխեն Ռուսաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քրեական հեղինակություն Զախարիա Կալաշովին (Շակրո Մոլոդոյ), ով համարվում է ռուս-վրացական կազմակերպված հանցավոր խմբավորման առաջնորդ, Իսպանիայից արտահանձնելու են Ռուսաստան:

«Օրենքով գողը» երեք անգամ դատապարտվել է Ռուսաստանում և համարվում է ամենաազդեցիկ կրիմինալ հեղինակություններից մեկը:

2005 թվականի հունիսին «Avispa» ոստիկանական գործողության ընթացքում իսպանացի իրավապահ մարմինները ձերբակալել են խմբավորման անդամների մեծ մասին, որոնց կազմում կային Իսպանիայի, Ռուսաստանի, Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ: Կալաշովին այդ ժամանակ հաջողվել է թաքնվել Արաբական Միացյալ Էմիություններում, որտեղ, սակայն, նրան հաջողվել է ձերբակալել և 2006 թվականի մայիսին արտահանձնել Իսպանիա:

Ավելի վաղ Իսպանիայի Առաջին ատյանի դատարանը 7,5-ից մինչև 9 տարի երկարաձգել է ազատազրկման ժամկետը:




Լրահոս