Շվեդիան Պաղեստինը պետություն է ճանաչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրոմը հայտարարել է, որ շվեդական կառավարությունը Պաղեստինը ճանաչել է իբրև պետություն:

«Այսօր կառավարությունը որոշում է կայացրել Պաղեստինը պետություն ճանաչելու մասին; Դա կարևոր քայլ է, որը հաստատում է պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը», – հայտարարել է Վալստրոմը:

Ավելի վաղ երկրի վարչապետ Ստեֆան Լյովենը հայտարարել էր, որ Շվեդիան կդառնա առաջին եվրոպական երկիրը, որը կճանաչի Պաղեստինը որպես ինքնիշան պետություն, ինչը քնադատությամբ էր ընդունվել ԱՄՆ-ի կողմից, տեղեկացնում է ria.ru-ն:




Լրահոս