Ձեռքը վնասած քաղաքացուն ոստիկանության բաժնում նսեմացրել են. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը Հատուկ քննչական ծառայությունից տեղեկանում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, նյութերի նախապատրաստման ընթացքում, Կարեն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հրավիրվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին` ձեռքի վնասվածքի կապակցությամբ բացատրություններ տալու համար: Նույն օրը` , ներկայացել է ոստիկանության հիշյալ բաժին:

Կարեն Մ.-ի հաղորդմամբ` ոստիկաններն իրեն տևական ժամանակ անօրինաբար պահել են ոստիկանության բաժնում, վիրավորել ու նսեմացրել են` ոտնահարելով իր իրավունքներն ու օրինական շահերը:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:




Լրահոս