Մշակութային բազմազանության օրվան նվիրված շքերթի ժամանակ նկարիչների միության շենքի առջև քաշքշուկ է սկսվել: Նշենք, Կասկադից մեկնարկել է Մշակութային բազմազանության համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպված շքերթը: Շքերթի մասնակիցներից բացի Կասկադում հավաքվել էին մի խումբ երիտասարդներ, որոնք երգում էին ազգային-ազգագրական երգեր ու ներկայանում որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Նրանք նշել են, որ ոչ մի կազմակերպություն չեն ներկայացնում: Երթը շարունակվել է դեպի Նկարիչների միություն, որտեղ պետք է տեղի ունենա “Աննման” խորագրով ցուցահանդեսը: Ազգային-հայրենասիրական երգեր երգող երիտասարդները փորձել են ներխուժել Նկարիչների միություն` խոչընդոտելու Մշակութային բազմազանության երթի մասնակիցների ակցիան ու միությունում կազմակերպված ցուցահանդեսը։ Ոստիկանությունը պարտադրված է եղել կանգնել միության մուտքի մոտ` թույլ չտալու համար միջոցառման խոչընդոտումը։
Քաշքշուկ Մշակութային բազմազանությանը նվիրված միջոցառման ժամանակ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ