Ի՞ նչ է քննարկել Գագիկ Ծառուկյանը Դուբայում Պուտինի մերձավորներից մեկի հետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերջերս Դուբայում հանգստանալիս նաեւ քաղաքական հանդիպումներ է ունեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա Դուբայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկի հետ: Ըստ մեր աղբյուրի՝ սա եղել է երկրորդ համանման հանդիպումը, որը հաջորդել է ավելի վաղ` Մինսկում կայացած հանդիպմանը: Ըստ էության, այս երկրորդ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը ստացել է իրեն հուզող հարցերի պատասխանները: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը նման հանդիպման մասին որեւէ տեղեկություն չունի, սակայն նաեւ չհերքեց տեղեկությունը: Իսկ Վ. Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովին ուղղված մեր գրավոր հարցերն առայժմ անպատասխան են»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս