ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակում քիչ առաջ ավարտվեց կուսակցության քաղխորհրդի նիստը, որին մասնակցում էին խմբակցության պատգամավորները:
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ նիստի ժամանակ որոշվել է համաժողովրդական շարժման շտաբերի համար տրամադրել կուսակցության տարածքային գրասենյակները:
ԲՀԿ պատգամավորը հայտնեց, թե որոշվել է գործունեություն իրականացնել նաև սփյուռքի կազմակերպությունների հետ և նրանց նույնպես ներգրավել այդ աշխատանքներում:
Մեր այն հարցին, թե երբ է լինելու հանրահավաքը, նա նշեց՝այդ հարցը պետք է քննարկվի երեք ոչ իշխանական ուժերի հետ միասին, և հայտարարեց՝ հանրահավաքներ են լինելու: