Թերթի տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին մեծ դժվարությամբ է հաջողվել Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից ստանալ ինքնաբացարկի դիմումը: Հիշեցնենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, թե նախագահ Սերժ Սարգսյանն է պահանջել, որ Հ.Հովհաննիսյանը պատգամավորի մանդատ չստանա: Մեր աղբյուրների համաձայն, Հ.Հովհաննիսյանը նախ` չի համաձայնել մանդատը վայր դնել և դրա համար երկար բացատրություններ է տվել: Ըստ նույն աղբյուրների, Գ. Ծառուկյանին ինչ-որ պահից բարկացրել են այդ բացատրությունները, ու նա ատրճանակն ուղղել է Հովհաննիսյանի դեմքին: Դրանից հետո է միայն Հ.Հովհաննիսյանը գրել ինքնաբացարկի դիմումը: Նշենք, որ Հ.Հովհաննիսյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում չի փորձել հերքել այս տեղեկությունը: Ընդամենն ասել է, թե ինքը հայտարարություն է տարածել և ավելացնելու ոչինչ չունի: “Մեկն էլ ինձ հարցնում է, թե Ս.Սարգսյա՞նն է ստիպել, որ ինքնաբացարկ ներկայացնեմ: Ես ասեկոսեները չեմ մեկնաբանում”,- ասել է նա: Իսկ Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից մեր թղթակցին չի հաջողվել նշված տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ, քանի որ նրա հեռախոսն անջատված էր: Ի դեպ, տեղեկություններ կան, թե Ս. Սարգսյանը չի ցանկացել նաև, որ Վարդան Օսկանյանը ես պատգամավորական մանդատ ստանա, սակայն Գ. Ծառուկյանին չի հաջողվել Օսկանյանին համոզել”,- գրել է թերթը:
168 ժամ. Ծառուկյանը Հմայակից ինքնաբացարկը ստացել է ատրճանակն ուղղելով նրա դեմքի՞ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ