ՀԱՐՑ. Դեկտեմբեր ամսին «Ֆեստա տուր ավիա»-ից Իտալիա մեկնելու տոմս գնեցի, բայց առողջական շատ լուրջ խնդիրներ առաջացան, եւ բժիշկն ինձ արգելեց ինքնաթիռ նստել: Գնացի «Ֆեստա տուր ավիա», որ վերադարձնեմ տոմսն ու հետ վերցնեմ գումարը, բայց մինչ օրս նրանք գումարը հետ չեն տալիս: Ավիաընկերություններից գնված տոմսերն արդյոք վերադարձման ենթակա չեն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ՝ քաղաքացիները պետք է իմանան, որ կան տարբեր տարիֆներ ու ակցիաներ: Տվյալ դեպքում խոսքը դեկտեմբերյան ակցիայի մասին է, որի ժամանակ տոմսերը վերադարձման կամ անվանափոխման ենթակա չեն: Ցանկացած ակցիայի շրջանակներում մենք գնորդին կանխավ զգուշացնում ենք բոլոր մանրամասների մասին, այդ թվում՝ տոմսի վերադարձման ենթակա լինել կամ չլինելու: Կոնկրետ այս քաղաքացու դեպքում, հաշվի առնելով նրա հարգելի պատճառը, մենք պահանջել ենք համապատասխան բժշկի թուղթը, որից հետո կորոշվի տոմսի գումարի վերադարձման հարցը:
Մարինա Հարությունյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ավիաընկերությունը տոմսի գնման պահին քաղաքացուն ներկայացրել է իրենց կազմակերպության առաջարկած պայմանները, ապա անհասկանալի է, թե ինչից է առաջացել Եվա Մինասյանի եւ «Ֆեստա տուր ավիա» ընկերության կոնֆլիկտը: Հետաքրքիր է նաեւ, թե ինչպես է ստացվել, որ դեկտեմբերին գնված տոմսի շուրջ վեճն առ այսօր չի հարթվել, եւ ավիաընկերությունը դեռ նոր պետք է քննարկի, թե երբ է վերադարձնելու քաղաքացուն հասանելիք գումարը: