Միկի Ռուրկի մրցակիցը խոստովանել է, որ մենամարտը պայմանավորված է եղել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի բռնցքամարտիկ Էլիոթ Սեյմուրը, ով պարտվել էր դերասան, բռնցքամարտիկ Միկի Ռուրկին, խոստովանել է, որ իրենց մենամարտը պայմանավորված է եղել:

Նա կարծում է, որ Ռուրկն այդ ամենի հետ կապ չի ունեցել, և դա կազմակերպել են նրա ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ մենամարտը տեղի է ունեցել Մոսկվայում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ:

«Ինձ ասացին, որ ընկնեմ երկրորդ ռաունդում: Ասացին, որ առաջին ռաունդում շեշտը դնեմ ջեփերի վրա, իսկ երկրորդում ընկնեմ: Այո, ասել էին, որ Ռուրկի դեմքին չհարվածեմ: Բացի այդ, ինձ խոստացել էին 15.000 դոլար, բայց վճարեցին 10.000-ը»,- ասել է Էլիոթը:




Լրահոս