Ուզբեկստանի, Տաջիկստանի ու ԱՊՀ այլ երկրների որոշ քաղաքացիներ այս տարեսկզբից Ռուսաստան մուտք կգործեն միայն արտասահմանյան անձնագրերով: Նախկինում նրանք կարող էին դա կատարել իրենց երկրի հիմնական ներքին անձն հաստատող փաստաթղթերով:
ԱՊՀ երկրներից ներգաղթյալների մուտքը Ռուսաստան արտասահմանյան անձնագրերով թույլատրելու առաջարկով էր Դաշնային խորհրդին հանդես եկել Վլադիմիր Պուտին 2012 թ: Դրանից հետո քայլեր են ձեռնարկվել երկրի ղեկավարի ցանկությունը կյանքի կոչելու համար: Ընդ որում, նախկինի նման այդ երկրների քաղաքացիները ՌԴ մուտք գործելու համար վիզաների կարիք չեն ունենա:
ԴՄԾ ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկիի խոսքերով` նոր կանոնակարգից բացառություն կարվի միայն Ղրղզստանի, որը ԵՏՄ անդամակցության բանակցություններ է վարում ու Ուկրաինայի համար` այդ երկրում ստեղծված բարդ ներքին իրավիճակի պատճառով:
Նոր կանոնը չի վերաբերում նաև Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիների համար, որոնք Մաքսային միության անդամ են հանդիսանում, գրում է ՌՒԱ «Նովոստին»: